Skip to main content

Անվտա՞նգ է արդյոք online վարկի համար դիմելը


Նախ պարզենք, թե ինչ է նշանակում վարկի համար առցանց դիմումը։
Դա մանրամասն լրացված դիմումի ձև է, որը պարունակում է Ձեր անձնագրային և այլ անձնական տվյալներ։
Օնլայն հարցումը չի պարտադրում Ձեզ վարկ վերցնել։ ՈՒՎԿ hարցում ուղղարկելով` Դուք հարցում եք կատարում իմանալու համար, արդյոք  հնարավորություն ունեք վարկ վերցնել տվյալ կազմակերպությությունից։
 Նաև Դուք պարզում եք հատկացվող գումարի առավելագույն շեմը և տարեկան տոկոսադրույքը։
Բայց արդյո՞ք կարելի է անձնական տվյալներ տրամադրել ցանկացած կայքի, որը հանդես է գալիս այս կամ այն բանկի կամ ՈՒՎԿ-ի անունից։
Ահա մի քանի կետ, որոնք կօգնեն Ձեզ ճիշտ կողմնորոշվել, թե որ կայքում կարելի է դիմել օնլայն վարկավորման համար և չսխալվել։

1․ Ստուգե՛ք HTTPS-ի առկայությունը
Առաջին հերթին պարզեք, արդյոք կայքն ունի անվտանգության սերտիֆիկատ, թե ոչ։ Դա տեսանելի է անզեն աչքով՝ կայքի հղման հատվածում, օրինակ՝ https://ola.am ։
Կայքի անվտանգության սերտիֆիկատը Ձեր անձնական տվյալների գաղտնիության գրավականներից մեկն է։

2․ Ապահով կայքեր
Դիմեք միայն ապահով կայքերի, որոնց բանկերին կամ կազմակերպությւոններին  ծանոթ եք։ Փորձեք պարզել արդյոք տվյալ կայքը իրոք պատկանում է այդ կազմակերպությանը, թե ոչ։

https://ola.am/

Comments