Նախ պարզենք, թե ինչ է նշանակում վարկի համար առցանց դիմումը ։ Դա մանրամասն լրացված դիմումի ձև է, որը պարունակում է Ձեր անձնագրային և այլ անձնական տվյալներ։ Օնլայն հարցումը չի պարտադրում Ձեզ վարկ վերցնել։ ՈՒՎԿ hարցում ուղղարկելով` Դուք հարցում եք կատարում իմանալու համար, արդյոք հնարավորություն ունեք վարկ վերցնել տվյալ կազմակերպությությունից։ Նաև Դուք պարզում եք հատկացվող գումարի առավելագույն շեմը և տարեկան տոկոսադրույքը։ Բայց արդյո՞ք կարելի է անձնական տվյալներ տրամադրել ցանկացած կայքի, որը հանդես է գալիս այս կամ այն բանկի կամ ՈՒՎԿ-ի անունից։ Ահա մի քանի կետ, որոնք կօգնեն Ձեզ ճիշտ կողմնորոշվել, թե որ կայքում կարելի է դիմել օնլայն վարկավորման համար և չսխալվել։ 1․ Ստուգե՛ք HTTPS-ի առկայությունը Առաջին հերթին պարզեք, արդյոք կայքն ունի անվտանգության սերտիֆիկատ, թե ոչ։ Դա տեսանելի է անզեն աչքով՝ կայքի հղման հատվածում, օրինակ՝ https://ola.am ։ Կայքի անվտանգության սերտիֆիկատը Ձեր անձնական տվյալների գաղտնիության գրավականներից մեկն է։ 2․ Ապահով կայքեր Դի...